Աշխարհ

12.04.2016 15:40


Իսրայելն Ադրբեջանին նոր անօդաչուներ կվաճառի

Իսրայելն Ադրբեջանին նոր անօդաչուներ կվաճառի

Իսրայելն առաջիկա օրերին մտադիր է Ադրբեջանին նոր անօդաչու թռչող սարքեր վաճառել: Այս մասին, «Haaretz»–ի փոխանցմամբ, հայտարարել է «Մերեց» կուսակցության առաջնորդ Զահավա Գալիոնը:

Նշվում է, որ Գալիոնն Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնին ուղղված նամակում կոչ է արել դադարեցնել ադրբեջանական բանակին նման սարքեր մատակարարելը՝ հիշեցնելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Իսրայելի համար բարեկամական երկրներ են, և այս դեպքում անընդունելի է ղարաբաղյան հակամարտության գոտում իսրայելական զենքի կիրառումը:

Գալիոնի տեղեկացմամբ՝ Իսրայելը վերածվել է Ադրբեջանին զենքի թիվ մեկ մատակարարի. վերջին տարիներին երկու երկրների միջև կնքված զենքի պայմանագրերի ծավալը հասել է մինչև 5 միլիարդ դոլարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը