Կարծիք

12.04.2016 14:29


Հիմա գործարքներին այլ անուն են տալիս, պատում հայրենասիրական շղարշով

Հիմա գործարքներին այլ անուն են տալիս, պատում հայրենասիրական շղարշով

Զարմանալի, իսկ ավելի ճիշտ՝ զայրացուցիչ է այն, ինչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեսք ընդունել, թե անում ենք ամեն ինչ երկրի համար, իսկ իրականում այս համազգային ողբերգության օրերին գնալ գործարքի իշխանությունների հետ, առնվազն ազնիվ քայլ չէ, իսկ ոմանք էլ կասեն՝ անբարոյական քայլ է: Կասեն, թե սա գործարք չէ. իսկ ի՞նչ է, եթե գործարք չէ, գուցե հիմա գործարքներին այլ անուն են տալիս, պատում հայրենասիրական շղարշով:

Մեր զինվորների մահն ենք սգում, իսկ ոմանք շտապում են կոչ անել համախմբվել իշխանությունների շուրջ, ընդ որում՝ սա անում են հերթական անգամ: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծես ինքն իրեն հանձնել է ժողովրդական ցասումը պարպողի դերը եւ այն մինչ օրս այսպես, թե այնպես, այս կամ այն հաջողությամբ կատարում է: Ի դեպ, լավատեղյակ մարդիկ գիտեն, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչքան է սիրում սակարկել մարտի 1-ի հանրահավաքների եւ երթից առաջ: Նրա տեսակն է այդպիսին. պարզապես ոմանք դեռ նրան լավ չեն ճանաչում:

Մեր երկրում կան մարդիկ, որոնք կարող են պատմել, ասել, թե մարտի 1-ի հանրահավաքներից առաջ ինչ տեսակ երկխոսությունների, իսկ ավելի ճիշտ՝ գործարքների մեջ է մտնում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Գուցե այս մասին չգրեի, եթե չլիներ վերջին հանդիպումը եւ, առավել եւս, նրա վերջին հարցազրույցը:

Կառլեն Վարդանյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը