Այսքանից հետո աջակցել ու վստահել Սերժ Սարգսյանին առնվազն ավանտյուրիզմ է
Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկն՝ աջակցել Սերժ Սարգսյանին, նույնիսկ ամենապրագմատիկ քաղաքականության տեսանկյունից հիմնավոր չէ: Եթե փորձ կատարվի մի կողմ դնել քաղաքական բոլոր խնդիրները, ապա մի շատ կարևոր հանգամանք այս դեպքում պետք է հաշվի առնել: Սերժ Սարգսյանն իր երկու արտաքին քաղաքականության նախաձեռնություններում տոտալ ձախողում է ունեցել: Հայ-թուրքականի և ասոցացման գործընթացը ավարտվել են Հայաստանի համար կորուստներով, նույնիսկ երկրորդի դեպքում մեկ գիշերվա մեջ հայտնվել ենք Մաքսայինում, իսկ այսքանից հետո աջակցել ու վստահել Սերժ Սարգսյանին առնվազն ավանտյուրիզմ է:
Մեկ էլ մի հատ շատ վատ թեզ է Լևոն Տեր–Պետրոսյանը լեգիտիմացրել: Երկար տարիներ իշխանական մամուլը ասում էր՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, որովհետև Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ է օլիգարխիայի հիմքը դրվել, ընտրություններն առաջինը 96-ին է կեղծվել, ու Սերժ Սարգսյանը պարզապես ժառանգել է այդ վատ արատները իր նախորդներից: Հիմա Լևոն Տեր–Պետրոսյանն այդ թեզը լեգիտիմացրեց՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, այլ իր նախորդից է վատ բաներ ժառանգել:

Արմեն Գրիգորյանի ՖԲ էջից