Լրահոս

12.04.2016 11:45


Դատախազը պատիժ է պահանջելու գործարար Լեւոն Հայրապետյանի համար

Դատախազը պատիժ է պահանջելու գործարար Լեւոն Հայրապետյանի համար

Դատախազը երեքշաբթի պատիժ է խնդրելու գործարար Լեւոն Հայրապետյանի համար, որին մեղադրում են ցմահ ազատազրկված նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելու համար:

«Հայրապետյանի գործով դատավարությունը ավարտված է: Այսօր մեղադրող կողմը կասի, թե ինչ ժամկետի պատիժ է պահանջում ամբաստանյալի համար»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Քննության տվյալներով՝ ձեռներեցը մոլորության մեջ էր գցել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորը, որին ցմահ ազատազրկել են ահաբեկության ու այլ ծանր հանցագործությունների համար՝ խոստանալով խոշոր գումարի դիմաց նրա որդու համար ավելի մեղմ պատիժ ապահովել: Բայց Հայրապետյանը պարզապես հնարավորություն չուներ ազդել տվյալ դատավճռի վրա: 700 հազար դոլար յուրացնելու գործով Հայրապետյանին սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում: Գործարարը չի ընդունում իր մեղքը:

Հայրապետյանի նկատմամբ եւս մեկ գործ է հարուցված: Նրան մեղադրում են 2009-ի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնավթը» «Սիստեմա»–ի կառույցներին վաճառելու գործարքին առնչություն ունենալու համար: Խոշոր արբիտրաժային դատավարության արդյունքում «Բաշնավթը» վերադարձվել է պետությանը:

Քննության տվյալներով՝ Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի ու անշարժ գույք արտասահմանում: Մասնավորապես, վերջին ժամանակաշրջանում նա բնակվում էր Մոնակոյում: Այս փաստով էլ հենց քննությունը հիմնավորել է նրան մեկուսարանում բանտարկելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբից ձեռներեցը տնային կալանքի տակ է գտնվում: Հարյապետյանի դատապաշտպանը մ ինչ այդ հայտնել էր, որ իր պաշտպանյալի առողջությունը կտրուկ վատացել է ու խնդրել էր ազատել նրան:

artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը