Քաղաքական

11.04.2016 16:58


Վ. Բոստանջյան. «Եթե իշխանությունները չգողանային, այս վիճակը չէր լինի» (տեսանյութ)

Վ. Բոստանջյան. «Եթե իշխանությունները չգողանային, այս վիճակը չէր լինի» (տեսանյութ)

Եթե իշխանությունները չգողանային, այս վիճակը չէր լինի, իսկ կառավարման համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի. պարզապես մենք ենք անվանում կառավարում: Սակայն Հայաստանի իշխանություններն առաջվա նման իրենց են պատկերացնում համախմբման ղեկավարի պաշտոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Ո՞ւմ շուրջը համախմբենք ջանքերը: Տեսեք, թե պանամական սկանդալում ինչ տեղերում են հայտնվել մեր պաշտոնյաները: Բոլորովին էլ ոչ վերջին: Թե նրանք ինչպես են վաճառել պետական ունեցվածքը, ինչ աչք ծակող էժան գնով: Նրանք ի՞նչ են արել, որ մեր տնտեսությունն ուժեղանա, որ արտասահմանում հաշվի նստեն մեզ հետ: Վերցրեք թեկուզ Որոտանի կասկադը, որը վաճառել են 180 մլն դոլարով կամ էլ Կենտրոնական բանկի համալիրը Դիլիջանում», -նկատել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը