Երկու նկատառում հայտնի հայտարարության եւ հանդիպման վերաբերյալ
Հասարակությունը դեռ շոկի մեջ է ութսունականների զենքով կռվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո: Իսկ Սերժ Սարգսյանի ասածները շտկելու, սրբագրելու փորձերն էլ ավելի խորացրին շոկային վիճակը:
Այնպիսի տպավորություն է, որ բարձրաստիճան ՀՀԿ-ականներին, հայտնի եւ ոչ այնքան հայտնի հաճախորդներին հանձնարարված է ասել, թե Սերժ Սարգսյանը նկատի չուներ, որ մենք ժամանակակից զենք չունենք, այլ որ մենք ունենք ժամանակակից զենք եւ զինամթերք, բայց չկիրառեցինք այն, եւ որ նույնիսկ ութսունականների զենքերով կարողացանք դիմակայել Ադրբեջանին: Ավելին, մի կարկառուն ՀՀԿ-ական էլ, սրբագրելով Սերժ Սարգսյանին ասաց, թե ութսունականների զենքը Լեռնային Ղարաբաղի բանակինն է, իսկ Հայաստանի զենքը ժամանակակից է:
Բնականաբար, այս սրբագրումներն ու շտկումներն ավելի կոշտ հարցադրումներ են առաջացնում: Եթե Սերժ Սարգսյանի հայտարարությունն ինչ–որ տեղ կարելի է բացատրել պահի զգացմունքայնությամբ, հուզականությամբ, ապա նրա ասածների հետագա սրբագրումներն ու շտկումները, մեղմ ասած, քրեաիրավական տարրեր են պարունակում: Ի՞նչ է ստացվում, որ մենք մի կողմից ասում ենք, թե Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցը, իսկ մենք, ունենալով համարժեք զենք եւ զինամթերք, դրանք չենք կիրառել՝ նախընտրելով օգտագործել ութսունականների՞նը: Իսկ ի՞նչ է նշանակում այն, թե ԼՂՀ պաշտպանության բանակի զենքը հին է, իսկ Հայաստանինը՝ ժամանակակից:
Զենքի ընտրության հարցը պայմանավորված չէ նախասիրություններով: Այստեղ առաջանում է մի ցավոտ ու դաժան հարց՝ իսկ գուցե մեր ցավալի եւ ողբերգական կորուստների պատճառն էլ հենց այն է, որ նախընտրել ենք կռվել ութսունականների զենքով, որ ժամանակակից զենք չենք օգտագործել, եւ որ ճիշտ զենք չենք ընտրել: Գուցե այլ որոշման դեպքում այսքան զոհ ու վիրավոր չունենայինք: Չէ՞ որ սա շատ տրամաբանական հարց է, եւ վաղն ավելի համառ է թակելու շատերի դռները:
Այնպես որ, ավելի լավ է Սերժ Սարգսյանի միտքը ոչ շտկեք եւ ոչ էլ սրբագրեք: Այս դեպքում գոնե մեկ եւ բոլորի համար հասկանալի հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այդպես, իսկ ինչո՞վ էր այսքան տարի զբաղված իշխանությունը:
Երկրորդ նկատառումը վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը: Իսկապես, այս իրավիճակում պետք է բացառել որեւէ ներքին լարվածություն, թշնամանք եւ խոր հակասություն: Այսուհանդերձ, հանդիպման փաստից շատ ավելի կարեւոր է հանդիպման օրակարգը: Վերջին հաշվով, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնի է փուլային տարբերակի եւ անխուսափելի փոխզիջումների իր անփոփոխ տեսակետով, իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, մշտապես հանդես է եկել այդ տեսակետի դեմ: Հիմա պատահական չէ, որ այս հանդիպումից հետո շատերի մոտ մի շատ կարեւոր հարց է առաջացել՝ ով ում համոզեց իր ճշմարտացիության մեջ: Հենց սրանից են կախված հետագա գնահատականները:

Գեղամ Նազարյան
Քաղաքագետ
«Top-news.am»