ԼՂ հարցի լուծման բանալին գտնվում է ո՛չ Մոսկվայում, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում
Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է ո՛չ Մոսկվայում, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում, այլ Երևանում ու Ստեփանակերտում: Լուծման բանաձևն ակնհայտ է. մեր պետությունների տնտեսական ու ռազմական պոտենցիալի զարգացումը, ազատ մրցակցային տնտեսության ձևավորումը, բաց ժողովրդավարական համակարգի հաստատումը, Ադրբեջանում իրավիճակի ապակայունացումը՝ ազգային գործոնի շնորհիվ, ինչպես նաև Թուրքիայի տարանջատումը Ադրբեջանից ԼՂ հակամարտության լուծման համատեքստում, ինչը կարող է ապահովել միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի լիակատար վերադարձը մեր արտաքին քաղաքականության օրակարգ:
Ունա՞կ է արդյոք Սերժ Սարգսյանն ապահովել տնտեսական, ռազմական զարգացումը ու Թուրքիայի տարանջատումն Ադրբեջանից: Վերջին տարիների քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ ունակ չէ: Հետևաբար, պետք է ոչ թե քննարկենք փուլային կամ փաթեթային զիջումների տարբերակը, այլ քաղաքական համախմբման շնորհիվ քաղաքական իրավիճակ փոխենք երկրում` ձևավորելով նոր որակի իշխանություն: Ձգձգել այս գործընթացն այլևս չի կարելի, քանզի ստեղծված իրավիճակում հապաղումը մեզ համար հղի է տարածքային ամբողջականության կորստով:

Բենիամին Մաթևոսյանի ՖԲ էջից