Լրահոս

11.04.2016 12:10


Ադրբեջանի ԶՈւ–ն կորցրել է 93 զինծառայող. «Խազար»

Ադրբեջանի ԶՈւ–ն կորցրել է 93 զինծառայող. «Խազար»

Չնայած Ադրբեջանը հասարակությունից թաքցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլյան եռօրյա ռազմական ագրեսիայի հետևանքով կորցրած զինծառայողների պաշտոնական թիվը, «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը, սոցիալական ցանցերում իր կատարած հետազոտությունների հիման վրա, հայտնել է, որ ապրիլի 1-6-ին առաջնագծում տեղի ունեցած բախումներում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող:

Այս մասին հայտնում է «Artsakhpress.am»–ը՝ «azadliq.info» լրատվական կայքին հղումով։

Ըստ «Խազարի»` ոչնչացվածներից 52-ը զինվորներ են, 10-ը` պայմանագրային զինծառայողներ, 10-ը` ենթասպա, 21-ը` սպաներ: «Խազարին» հայտնի է դարձել ադրբեջանական կողմից 21 վիրավոր զինծառայող լինելու մասին եւս:

ԼՂՀ ՊԲ տվյալներով՝ ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը