Արա Աբրահամյանի «Ազգային միասնություն» շարժումն օգնություն է ցուցաբերել զինծառայողներին
«Ազգային միասնություն» շարժումը, որի նախագահն է Արա Աբրահամյանը,այդշարժման Արմավիրի մարզային կառույցի հետ համատեղ, հերթական անգամ իրենց աջակցությունն են ցուցաբերել Արցախի ամենաթեժ կետերից մեկում մարտնչող Արմավիրի ջոկատի զինծառայողներին:
«Ազգային միասնության» կողմից նախօրեին անհրաժեշտպարագաներ են ուղարկվելսահմանինկանգնած մեր զինվորներին:
–Ուղարկում ենք սննդամթերք, տնտեսական ապրանքներ և դեղորայք: Հիմնական շեշտը փորձել ենք դնել այն ապրանքների վրա, որ երբ, Աստծո կամքով, մեր կամավորները վերադառնան, գոնե մեր ուղարկած առաջին անհրաժեշտության իրերը մնան բանակին: Թեկուզ փոքր ներդրում է՝ ռետինե ճտքավոր կոշիկներ, ներքնակներ, թիկնոցներ, ջրի սննդային տարաներ և բազմաթիվ այլ իրեր, բայց այս կերպ ուզում ենք մեր մնայուն աջակցությունը ցուցաբերել Հայոց բանակին և զինվորներին,- «Vesti.am»-ի հետ զրույցում ասել է «Ազգային միասնություն» շարժման Արմավիրի մարզային կառույցի համակարգող Վահրամ Դավթյանը:
Նա ընդգծել է, որ առաջին հերթին ուշադրություն են դարձրել ապրանքների որակի վրա, որպեսզի դրանք երկար գործածվեն բանակի կողմից։
–Օրինակ՝ ներքնակներն այնպիսի խտությամբ և որակով ենք պատվիրել, որպեսզի երկար ծառայեն զինվորներին,-նշել է Վահրամ Դավթյանը։
Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանի գլխավորած «Ազգայինմիասնություն» շարժման կողմից ապրիլի 7-ին կամավորներ էին մեկնել առաջնագիծ, և առաջին անհրաժեշտության պարագաների ևս մեկ խմբաքանակ էր ուղարկվել զինծառայողներին։ Շարժման ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտության դեպքում այս աջակցությունը շարունակական է լինելու։
Արա Աբրահամյանի «Ազգային միասնություն» շարժումն օգնություն է ցուցաբերել զինծառայողներին
«Ազգային միասնություն» շարժումը, որի նախագահն է Արա Աբրահամյանը, այդ շարժման Արմավիրի մարզային կառույցի հետ համատեղ, հերթական անգամ իրենց աջակցությունն են ցուցաբերել Արցախի ամենաթեժ կետերից մեկում մարտնչող Արմավիրի ջոկատի զինծառայողներին:
«Ազգային միասնության» կողմից նախօրեին անհրաժեշտ պարագաներ են ուղարկվել սահմանին կանգնած մեր զինվորներին:
–Ուղարկում ենք սննդամթերք, տնտեսական ապրանքներ և դեղորայք: Հիմնական շեշտը փորձել ենք դնել այն ապրանքների վրա, որ երբ, Աստծո կամքով, մեր կամավորները վերադառնան, գոնե մեր ուղարկած առաջին անհրաժեշտության իրերը մնան բանակին: Թեկուզ փոքր ներդրում է՝ ռետինե ճտքավոր կոշիկներ, ներքնակներ, թիկնոցներ, ջրի սննդային տարաներ և բազմաթիվ այլ իրեր, բայց այս կերպ ուզում ենք մեր մնայուն աջակցությունը ցուցաբերել Հայոց բանակին և զինվորներին,- «Vesti.am»-ի հետ զրույցում ասել է «Ազգային միասնություն» շարժման Արմավիրի մարզային կառույցի համակարգող Վահրամ Դավթյանը:
Նա ընդգծել է, որ առաջին հերթին ուշադրություն են դարձրել ապրանքների որակի վրա, որպեսզի դրանք երկար գործածվեն բանակի կողմից։
–Օրինակ՝ ներքնակներն այնպիսի խտությամբ և որակով ենք պատվիրել, որպեսզի երկար ծառայեն զինվորներին,-նշել է Վահրամ Դավթյանը։
Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանի գլխավորած «Ազգային միասնություն» շարժման կողմից ապրիլի 7-ին կամավորներ էին մեկնել առաջնագիծ, և առաջին անհրաժեշտության պարագաների ևս մեկ խմբաքանակ էր ուղարկվել զինծառայողներին։ Շարժման ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտության դեպքում այս աջակցությունը շարունակական է լինելու։
«Vesti.am»