Լրահոս

13.10.2010 13:55


Ա. Քանանյան. «Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը գաղափարական և հայեցակարգային որևէ տարբերություն չունեն»

Ա. Քանանյան. «Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը գաղափարական և հայեցակարգային որևէ տարբերություն  չունեն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, պատմաբան, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը գաղափարական և հայեցակարգային որևէ տարաբերություն  չունեն։

-Քանի դեռ Սերժ Սարգսյանի պես անձին ևս որոշ տարիներ վիճակված է կառավարել, կամ ինչ-ինչ առումով նրան փոխարինի նրանից  գաղափարապես և հայեցակարգորեն որևէ տարբերություն   չունեցող ներկայիս ընդդիմությունը, ԵԱՀԿ դաշտային առաքելության այսպիսի այցեր դեռ շատ երկար կկրկնվեն,-նշել  է նա։

Ըստ Ալեքսանդր Քանանյանի, սակայն, «որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած քաղաքական համակարգի ցանկացած ներկայացուցչի  գիտակցությունը  մթագնի, չի մթագնի այն աստիճան, որ վերջին հրաման տա՝ հանձնել»։

-Նման հրաման հնարավոր չէ տալ։ Պիտի մարդը լրիվ խելագարվի նման հրաման տալու համար։ Իսկ եթե այնուամենայնիվ տեսականորեն դիտարկեն, որ կարող է նման հրաման տրվի, ապա սկզբում, իհարկե, ծանրագույն հիասթափություն կլինի, բայց ես հույս ունեմ (սոսկ բնակչության հոգեվիճակից ելնելով), որ հասարակությունը կընդվզի,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը