Լրահոս

11.04.2016 09:57


Ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում

Ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաև՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ և ականանանետեր: Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը