Լրահոս

11.04.2016 09:10


Դ. Բաբայան. «Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին»

Դ. Բաբայան. «Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին»

Նախօրեին իրականացված զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին: Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իր տեղեկությամբ՝ անհետ կորածներից մեկի ճակատագիրը դեռ պարզ չէ:

Հիշեցնենք՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ադրբեջանական կողմի հետ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում,Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, իրականացրել է դիակների փոխանակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը