Լրահոս

03.12.2009 11:02

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը

Դեկտեմբերի 2-ին, ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանում, Հայաստանի արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը

ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ուշադրությունը հրավիրել է  Ադրբեջանի կողմից սպառազինությունների սահմանափակման միջազգային պարտավորությունները խախտելու, պարբերաբար կրկնվող ռազմատենչ հայտարարությունների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի' ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը բացահայտորեն խախտելու մեջ:

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին' կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի միջև արձանագրությունների վավերացումը: Նախարարի խոսքով գործընթացի անհիմն ձգձգումը եւ նախապայմանների առաջադրումը, ներառյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապելու փորձերը, կարող են վնասել թե մեկը, թե մյուսը:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական դինամիկայի պահպանման կարեւորությունը եւ ընդգծեց խաղաղ գործընթացն արգելակող քայլերից զերծ մնալու անհրաժեշտությունը: Որպես նման գործողության ամենաթարմ օրինակ՝ նախարար Նալբանդյանը բերեց րոպեներ առաջ հնչած Ադրբեջանի նախարարի ելույթը, որտեղ եւս մեկ փորձ արվեց խեղաթյուրել ղարաբաղյան հիմնախնդրի եւ ընթացող բանակցությունների էությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։