«Միասնականության» շուխուրի տակ Արցախի հարցն ի վնաս մեզ չլուծեն
Տարիքով մեծ ու կյանքի փորձով իմաստնացած ընկեր ունեմ, որ եթե հարմար գտնի, իր համապատասխան հոդվածներից մեկը մեկնաբանություններում կտեղադրի։ Այ, երբ միասնության մասին խոսք ա գնում, տարիներ ի վեր կրկնում ա, որ «միասնությունն» առ ոչինչ է, եթե հայտնի չեն գաղափարները, որոնց շուրջ միավորվում ես։ Կարելի է միավորվել ու, ասենք, տոտալիտար պետություն ստեղծել Հյուսիսային Կորեայի կամ հիտլերյան Գերմանիայի նման։ Կարելի է միավորվել ու տենց միասնական, պատկերավոր ասած, ժայռից գլորվել ցած։ Նման վառ օրինակ էլ կա՝ Պուտինի շուրջ միավորված ավտորիտար Ռուսաստանը՝ ինչքան ցած են գլորվում, էդքան շատ են միավորվում։ Միևնույն ժամանակ, կարող է միասնությունը դրական արդյունքներ տալ, օրինակ՝ մեր դեպքում կարելի է միասնությունն օգտագործել սահմանադրական կարգը վերականգնելու, լեգիտիմ պետական կառավարման ապարատ ձևավորելու, երկրի տնտեսության հզորացման, հետևապես, նաև մեր բոլորի անվտանգությունն ավելացնելու համար։
Հիմա ասածս ինչ է… Ես միասնությունը որպես արժեք չեմ ուզում արժեզրկել։ Չի կարելի թերագնահատել միասնականության ուժը։ Ուղղակի ուզում եմ խնդրել՝ ուշադիր լինենք, որ էս «միասնականության» շուխուրի, «ուռա» բացականչությունների տակ, «ազգային համաձայնության» սուոսով Արցախի հարցն ի վնաս մեզ բոլորիս ու մեր անվտանգության հաշվին հանցագործները չլուծեն, էլի։ Ես որ, ցավոք, դրա բոլոր նախադրյալները տեսնում եմ։ Ու դրա համար առաջին պատճառը ոչ լեգիտիմ վարչախումբն ա։ Վերաձևվված աշխարհին մեր տարածաշրջանում պետք չի կոնֆլիկտ, ու, բնականաբար, նրանք ճնշելու են, որ կողմերը անհամաչափ փոխզիջումների գնան։ Ոչ լեգիտիմներն էդ ճնշումներին դժվար էլ դիմանան։

Սուրեն Սահակյանի ՖԲ էջից