Լրահոս

13.10.2010 13:21


Ալեքսանդր Քանանյան. «Չե՛նք հանդուրժելու»

Ալեքսանդր Քանանյան. «Չե՛նք հանդուրժելու»

Քաղաքագետ, պատմաբան, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը անդրադառնալով ԼՂՀ ազատագրված տարածքներ ԵԱՀԿ դաշտային առաքելության կատարած այցին, ասել է, թե ՀՀ  և ԼՂՀ իշխանությունները չպետք է այդքան թույլ գտնվեին և թույլ տային այդ դիտարկումն իրականացնել, ինչպես որ Ադրբեջանը թույլ չտվեց դիտարկում իրականացնել Շահումյանում և այլ տարածքներում։

Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ականատես են եղել, որ խիստ խոշոր չափերի վերաբնակեցում չի եղել, ինչը վատ է։

-Մյուս կողմից նրանք առիթ ունեցան տեսնելու, որ տարածքը հայ մարդու կողմից այս կամ այն չափով (և շատ գոտիներում՝ բավական հիմնավոր կերպով) արդեն յուրացված է, որ տարածքում առկա է հողից ամուր կառչած բնակչություն, որ  նույն ՀՀ միջազգայնորեն ճանաչված և դեռևս միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ-ում գնալով շատ արագ աճում է հանրային և քաղաքական այն համոզմունքը, որ ներկայիս հրադադարի գիծը հայկական կողմից առավելագույն փոխզիջում է, և որ հայկական կողմն ինքնասպան չէ, և մեր ժողովուրդն  ու պետությունը որևէ բան զիջել ի հաշիվ մեր անվտանգության՝ չենք ենթադրում և չենք հանդուրժելու։ Իրենք համոզվեցին գոնե նրանում, որ տարածքն ունի  կայացած հայկական բնակչություն, և իրենք մոնիթորինգ անելով հայկական մամուլն էլ, լավ էլ տեղյակ են ու քաջ գիտեն, թե ինչ կարող է պատահել որևէ հայ իշխանավորի, որը մի օր պիտի մթագնած գիտակցությամբ հանդգնի ոտնձգություն կատարել ազատագրված մասը թուրքին հանձնելու՝ ինչ-ինչ չակերտավոր երաշխքիների դիմաց,-նշել է Ալեքսանդր Քանանյանը։

Նրա խոսքերով՝ այս դիտարկումն ուղղակի ժամանակ սպանելու միջոց էր՝ գործընթացը ձգելու համար։

-Գործընթացը ձգվելու է տարիներ, մինչև որ գործընթացին մեկ այլ էական փոփոխություն և բովանդակություն չենք հաղորդի, բայց դա հնարավոր  կլինի ՀՀ-ում նորմալ իշխանութուն ունենալու  պարագայում,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը