Կարծիք

09.04.2016 10:50


Ներսում մեզ շտկելու ծանր խնդիր ունենք

Ներսում մեզ շտկելու ծանր խնդիր ունենք

Երբ երկիրը վտանգի մեջ է, ժողովուրդը ոտքի է կանգնում ներքին բնազդով, որ կոչվում է գենի հրամայական: Դրանում մենք համոզվեցինք, սակայն կեղծ զինադադարը, տասնյակների հասնող մեր զոհերը մեզ հուշում են, որ ներսում մեզ շտկելու ծանր խնդիր ունենք, որը պետք է իրականացնենք` հրաժարվելով մեր ես-ի խնդիրներից՝ հանուն հայրենիքի և այն սերնդի, որ ծաղկաքաղ է արվում: ԼՂՀ-ում սկսվել է ստորագրահավաք՝ արցախյան մեծ պատերազմի հաղթանակ տարած՝ Ազգային Հերոս ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ` Արցախ վերադառնալու խնդրանքով: Ազգովի լինենք համախմբված՝ հանուն մեր հզոր պետականության: Հիշե՛ք, մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, ոչ թե օտար տերությունների դերասանական ելույթներում...

Այս խորագրի վերջին նյութերը