Լրահոս

09.04.2016 09:40


Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել հայ  դիրքապահների ուղղությամբ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում՝ կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Նախորդ օրերի համեմատությամբ՝ խախտումների պարբերականությունը նվազել է և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը