Կարծիք

08.04.2016 22:10


Մի հատ էլ հարց Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին

Մի հատ էլ հարց Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին

Տղանե՛ր, երբ մի գիշերվա մեջ որոշեցիք, այսինքն՝ որոշեցիր, ԵՏՄ-ում հանգրվանել, հայտարարում էիք (էիր), որ մտնում ենք Ղարաբաղի անվտանգությունից ելնելով, ասում էիք՝ (էիր) «չմտնենք՝ վիճակներս վատ կլինի»:

Մտաք, հիմա բողոքում եք, որ Ադրբեջանը հարձակվում է ռուսական զենքով, ԵՏՄ մյուս գործընկերները՝ Ղազախստան, Բելառուս, բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում ունեն...

Ի՞նչ է՝ էլի խաբվե՞լ եք, թե՞ չմտածված, անկապ որոշում է եղել...

Հիմա ի՞նչ՝ ազգովի կրակն ենք ընկել ձեր (քո) անընդհատ խաբված դուրս գալու ու չմտածված որոշումները ձեռքը:

Դերենիկ Մալխասյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը