Աշխարհ

08.04.2016 16:49


Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ԼՂ հարցը

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման թեման ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի ենթատեքստում։ Անդրադարձ է կատարվել նաեւ ակտուալ ներռուսական եւ միջազգային հարցերին»,- ասել է Պեսկովը։

«artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը