Արա Աբրահամյանի գլխավորած «Ազգային միասնություն» շարժումը կաջակցի առաջնագծում մարտնչող զինծառայողներին
Ազգային համախմբման հերթական դրսևորումներից մեկը. «Ազգային միասնություն» շարժումը, որի նախագահն է Արա Աբրահամյանը, այդ շարժման Արմավիրի մարզային կառույցի հետ որոշել է աջակցություն ցուցաբերել Արցախի ամենաթեժ կետերից մեկում մարտնչող Արմավիրի ջոկատի զինծառայողներին:
Այդ նպատակով այսօր՝ ապրիլի 7-ին, կայացել է «Ազգային միասնություն» շարժման ներկայացուցիչների և ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նախագահի հանդիպումը: «Ազգային միասնության» կողմից առաջարկվել է կազմել անհրաժեշտ պարագաների ցուցակները, որոնք իրենց աջակցությամբ կուղարկվեն սահման: Այս առաջարկն ուրախությամբ է ընդունվել ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի կողմից:
-Նման քայլով փորձում ենք մեր զորակցությունն ու աջակցությունը հայտնել սահմանում կանգնած զինվորներին: Կռվում են մեր տղերքը, գոնե նվազագույն պայմաններն ապահովենք նրանց համար,- Vesti.am-ի հետ զրույցում նշել է «Ազգային միասնություն» շարժման Արմավիրի մարզային կառույցի համակարգող Վահրամ Դավթյանը:
Երկրապահ կամավորականների միության Արմավիրի մարզային խորհրդի նախագահ Գագիկ Կարապետյանն էլ ասել է.
-Սա շատ մեծ օգնություն է: Այսօրվա դրությամբ մենք գիտենք՝ ամեն ինչն էլ խնդիր է: Այդքան մարդ անսպասելիորեն գնացել է մարտական հենակետեր. հենց հիմա հազարավոր մարդիկ գտնվում են մարտական դիրքերում: Օժանդակությունը, որ չլինի՝ մի քիչ բարդ իրավիճակ կստեղծվի:
Երկու կառույցների համագործակցությունը՝ հանուն հայ զինվորների բարեկեցության, այսքանով չի ավարտվի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն դարձնել շարունակական:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ձեռնարկել էր ագրեսիոն գործողություններ: Կրակոցներից և մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա և ավիացիա։

Աղբյուրը՝ Vesti.am