Մեդվեդևը չի պատասխանել ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին (տեսանյութ)
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպման ժամանակ կարևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կրակի դադարեցման հարցը:
Այս մասին այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Մենք ընդգծեցինք 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորելը»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Հարցին՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց․«Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու ... Եթե ուզում եք՝ զենք գնեն Թուրքիայից․․․ Ամեն դեպքում, եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն զենք գնելու, ապա գնելու են Թուրքիայից կամ Իսրայելից»։
«Tert.am»-ը Դմիտրի Մեդվեդևին հարց է ուղղել՝ արդյոք ՌԴ-ն շարունակելո՞ւ է զենք վաճառել Ադրբեջանին, սակայն նա հարցն անպատասխան է թողել։