Փողերը, որ միլիոններով մտնում են կոնկրետ մարդկանց գրպանները, կտրվում են մեր պետությունից, բանակից, մարտունակությունից
50 զոհ երեք օրում: Դեռ այն դեպքում, երբ պատերազմը լոկալ էր:
Իհարկե, մեր տունը պաշտպանելու համար մենք պատրաստ ենք զոհվել և զոհեր տալ՝ ինչքան անհրաժեշտ է:
Բայց արդյոք մեր զոհերի քանակը չէ՞ր լինի քիչ, շատ քիչ, անհամեմատ քիչ, եթե մեր ռազմական տեխնիկան լիներ ոչ թե 20-րդ դարի ութսունականների այլ շատ ավելի ժամանակակից:
Էսօր իշխանություններից մեկն ասաց, որ ինչքան հին է մեր տեխնիկան, այնքան բարձր է մեր ոգին: Գեղեցիկ է ասված, սակայն դրա հետևանքով բարձր է նաև զոհերի թիվը: Մենք աղքատ ենք, դրա համար էլ զենքերը հին են: Իհարկե: Սակայն հենց նույն օրը աշխարհը քննարկում է Պանամայի օֆշորային սկանդալը, և այնտեղ առնվազն երեք բիզնես ունի մեր հարկադիրի ղեկավարը: Մի քանի երկրներում սկանդալի մեջ ներգրավված չինովնիկները հրաժարական տվեցին, սկսվեց լուրջ հետաքննություն: Արժանապատվության հարց է: Մեզ մոտ ո՛չ հրաժարական, կա ո՛չ հետաքննություն: Իսկ հարցը անվտանգությանն է վերաբերում: Շատ պարզ: Էն փողերը, որ միլիոններով մտնում են կոնկրետ մարդկանց գրպանները, կտրվում են մեր պետությունից, բանակից, մարտունակությունից: Եթե քիչ գողանային, զոհերն ավելի քիչ կլինեին: Սարսափելի է, բայց փաստ: Եվ այդ չինովնիկները պատասխանատու են: Բայց պատասխանատու են նաև նրանք, ում հայրենասիրությունը լռում ա էս դեպքերում:
Փողերը, որ միլիոններով մտնում են կոնկրետ մարդկանց գրպանները, կտրվում են մեր պետությունից, բանակից, մարտունակությունից
50 զոհ երեք օրում: Դեռ այն դեպքում, երբ պատերազմը լոկալ էր:
Իհարկե, մեր տունը պաշտպանելու համար մենք պատրաստ ենք զոհվել և զոհեր տալ՝ ինչքան անհրաժեշտ է:
Բայց արդյոք մեր զոհերի քանակը չէ՞ր լինի քիչ, շատ քիչ, անհամեմատ քիչ, եթե մեր ռազմական տեխնիկան լիներ ոչ թե 20-րդ դարի ութսունականների այլ շատ ավելի ժամանակակից:
Էսօր իշխանություններից մեկն ասաց, որ ինչքան հին է մեր տեխնիկան, այնքան բարձր է մեր ոգին:
Գեղեցիկ է ասված, սակայն դրա հետևանքով բարձր է նաև զոհերի թիվը:
Մենք աղքատ ենք, դրա համար էլ զենքերը հին են: Իհարկե:
Սակայն հենց նույն օրը աշխարհը քննարկում է Պանամայի օֆշորային սկանդալը, և այնտեղ առնվազն երեք բիզնես ունի մեր հարկադիրի ղեկավարը:
Մի քանի երկրներում սկանդալի մեջ ներգրավված չինովնիկները հրաժարական տվեցին, սկսվեց լուրջ հետաքննություն: Արժանապատվության հարց է:
Մեզ մոտ ո՛չ հրաժարական, կա ո՛չ հետաքննություն: Իսկ հարցը անվտանգությանն է վերաբերում:
Շատ պարզ: Էն փողերը, որ միլիոններով մտնում են կոնկրետ մարդկանց գրպանները, կտրվում են մեր պետությունից, բանակից, մարտունակությունից: Եթե քիչ գողանային, զոհերն ավելի քիչ կլինեին: Սարսափելի է, բայց փաստ:
Եվ այդ չինովնիկները պատասխանատու են:
Բայց պատասխանատու են նաև նրանք, ում հայրենասիրությունը լռում ա էս դեպքերում:
Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից