Երկրի հաշվին կուտակած հարստությունով սկսել ժամանակակից զենքի գնման գործընթացը
Քանի որ երեկ Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ հին զինտեխնիկայով ենք մարտեր վարում, իսկ սահմանային լարվածությունը շարունակում է լուրջ սպառնալիքի աղբյուր մնալ, ապա երկրի քաղաքական վերնախավը պետք է վերջ տա իր նեոբոլշևիկյան քաղաքականությանը և շատ արագ երկրի հաշվին կուտակած հարստությունով սկսի ժամանակակից զենքի գնման գործընթացը: Հակառակ դեպքում Հայաստանի համար ստեղծված իրավիճակը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Իսկ այն բոլոր խոսակցությունները, թե լարվածությունը կսահմանափակվի այս 4-օրյա պատերազմով, խոսում է իրավիճակի ոչ սթափ ընկալման մասին:
Երկրի հաշվին կուտակած հարստությունով սկսել ժամանակակից զենքի գնման գործընթացը