Լևոն Հայրապետյանն իր հյուրանոցներում է տեղավորել Արցախի սահմանային գոտու հարյուրավոր բնակիչների
Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարդակետրտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում: Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել:
Այս կապակցությամբ «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը:
Նախօրեին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Լևոն Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ Արցախն անպարտելի է:
«Հայաստանը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը»,- հայտարարել է մեկենասը:

«Գանձասար Տուր» տուրիստական ընկերություն