Լրահոս

07.04.2016 10:50


Հակառակորդը, մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դիակը, հետ է շպրտվել (լուսանկար)

Հակառակորդը, մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դիակը, հետ է շպրտվել (լուսանկար)

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը, անցել են կազմակերպված պաշտպանության:

Ծավալված մերձամարտի արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւկապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը, հետ է շպրտվել:

Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը