Սկսել ռազմական ռեֆորմներ` մինչ այդ բանակից մաքրելով կոռումպացված գեներալներին
Հիմա արդեն զինադադար է, ու ժամանակն է (իրականում ժամանակն արդեն վաղուց անցել է) սկսել լուրջ խոսակցություն: Այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը բազմաթիվ քեֆերի, ծնունդների, կնունքների, հարսանիքների ժամանակ team building-ով էր զբաղված, Ադրբեջանն իրոք ռազմական առումով մեծ առաջընթաց է ապրել` հատկապես տեխնոլոգիական` կապի, թռչող սարքերի և դրանց կառավարման համակարգերի, ռազմաօդային ուժերի առումով, և ոչ միայն: Ու ջայլամություն է այն խոսակցութունը, որ մենք չպետք է իրականությանը բաց աչքերով նայենք, որպեսզի պանիկա չսկսվի և այլն: Որքան ուշ սկսենք այս խոսակցությունը, այնքան ավելի վատ կլինի (չափազանց վատ կլինի): Երբ Ռուսաստանը Ղրիմի պատերազմի ժամանակ պարտություն կրեց (1853—1856թթ), նոր միայն հասկացավ, թե որքան է հետ մնացել ռազմական տեխնոլոգիաների առումով, ու սկսեց ռազմական ռեֆորմները, որոնք չեն կարող կատարվել առանց տնտեսական և հասարակական ռեֆորմների: Մենք այս անգամ դեռ լավ ենք պրծել: Շտապ լայնածավալ ռեֆորմներ է պետք սկսել (չնայած հասկանում եմ, որ կուզիկին միայն գերեզմանը կուղղի, և նրան համոզելով ուղղել չի ստացվի): Ու առաջին հերթին ընտրական կեղծիքների պրակտիկային պետք է վերջ տալ: Դրանից հետո շտապ հանրության մեջ վստահության մթնոլորտ է պետք ձևավորել և տնտեսությունը, հանրային կյանքն ազատել կոռուպցիոն ցանցերից: Սկսել ռազմական ռեֆորմներ` մինչ այդ բանակից մաքրելով կոռումպացված գեներալներին: Շտապ ներդրումների համար վստահության պայմաններ, ռազմական ինֆրաստրուկտուրա և արդյունաբերություն ստեղծել և արդիականացնել բանակը և երկիրը: Ժամանակը չափազանց սուղ է:
Սկսել ռազմական ռեֆորմներ` մինչ այդ բանակից մաքրելով կոռումպացված գեներալներին
Հիմա արդեն զինադադար է, ու ժամանակն է (իրականում ժամանակն արդեն վաղուց անցել է) սկսել լուրջ խոսակցություն: Այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը բազմաթիվ քեֆերի, ծնունդների, կնունքների, հարսանիքների ժամանակ team building-ով էր զբաղված, Ադրբեջանն իրոք ռազմական առումով մեծ առաջընթաց է ապրել` հատկապես տեխնոլոգիական` կապի, թռչող սարքերի և դրանց կառավարման համակարգերի, ռազմաօդային ուժերի առումով, և ոչ միայն: Ու ջայլամություն է այն խոսակցութունը, որ մենք չպետք է իրականությանը բաց աչքերով նայենք, որպեսզի պանիկա չսկսվի և այլն: Որքան ուշ սկսենք այս խոսակցությունը, այնքան ավելի վատ կլինի (չափազանց վատ կլինի):
Երբ Ռուսաստանը Ղրիմի պատերազմի ժամանակ պարտություն կրեց (1853—1856թթ), նոր միայն հասկացավ, թե որքան է հետ մնացել ռազմական տեխնոլոգիաների առումով, ու սկսեց ռազմական ռեֆորմները, որոնք չեն կարող կատարվել առանց տնտեսական և հասարակական ռեֆորմների:
Մենք այս անգամ դեռ լավ ենք պրծել: Շտապ լայնածավալ ռեֆորմներ է պետք սկսել (չնայած հասկանում եմ, որ կուզիկին միայն գերեզմանը կուղղի, և նրան համոզելով ուղղել չի ստացվի): Ու առաջին հերթին ընտրական կեղծիքների պրակտիկային պետք է վերջ տալ: Դրանից հետո շտապ հանրության մեջ վստահության մթնոլորտ է պետք ձևավորել և տնտեսությունը, հանրային կյանքն ազատել կոռուպցիոն ցանցերից: Սկսել ռազմական ռեֆորմներ` մինչ այդ բանակից մաքրելով կոռումպացված գեներալներին: Շտապ ներդրումների համար վստահության պայմաններ, ռազմական ինֆրաստրուկտուրա և արդյունաբերություն ստեղծել և արդիականացնել բանակը և երկիրը: Ժամանակը չափազանց սուղ է:
Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից