Հակառակորդի ականանետային կրակից ՊԲ զինծառայող է զոհվել
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը, բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:
Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:
Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված ԱրմենԿառլենի Գասպարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում էքննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն