Լրահոս

02.12.2009 17:49


Հայ–թուրքական արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետները եկող տարվա առաջին ամիսներն են

Հայ–թուրքական արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետները եկող տարվա առաջին ամիսներն են

Դժվարանալով հստակ պատասխանել, թե դեկտեմբերի 7-ին ինչպիսի՞ն կլինի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի եզրակացությունը, բայց, այնուամենայնիվ, ներկայացնելով այդ հարցի վերաբերյալ իր թուրք գործընկերների տեսակետները՝ Գագիկ Մինասյանն ասել է. «Նրանք միանշանակ ասում էին, որ և՛ այդ հանձնաժողովում, և՛ ընդհանրապես խորհրդարանում իշխող կուսակցությունն ունի հստակ մեծամասնություն, և թե՛ այդ հանձնաժողովը, թե՛ խորհրդարանը դրական եզրակացություն կտան, այսինքն՝ կվավերացնեն արձանագրությունները»։

Այս առումով նա ևս մեկ անգամ նշել է, որ հայկական կողմն ասել է և շարունակում է պնդել, որ «այդ գործընթացն անվերջ շարունակվել չի կարող, և եթե խելամիտ ժամկետներում չավարտվի, ապա այդ պարագայում հայկական կողմն ազատ է վարվել ինչպես միջազգային իրավունքի նորմերն են թույլ տալիս»։

 «Որո՞նք են այդ խելամիտ ժամկետները, և ո՞վ է դրանք սահմանում» «7օր»-ի հարցին պատասխանելով՝ Գագիկ Մինասյանն ասել է, որ չի կարող ասել, թե որքան կտևի գործընթացը, սակայն շատ է խոսվում, որ այն չի կարող տևել տարիներ կամ կես տարի.

-Եթե գործընթացից անտեղյակ մարդու այդ հարցը տաք, նա կարող է նաև տարիներ պատկերացնել, սակայն քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ կապվում են որոշակի ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձությունների հետ, և կարծում եմ, որ եկող տարվա առաջին ամիսները հենց այն շրջանն են, երբ այդ գործընթացը պետք է տեղի ունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը