Կարծիք

06.04.2016 19:30


Եթե մենք Ադրբեջանին զիջում ենք տեխնիկայով, ապա դրանում մեղավորը մենք ենք

Եթե մենք Ադրբեջանին զիջում ենք տեխնիկայով, ապա դրանում մեղավորը մենք ենք

էն որ լավն ենք, ևս մի անգամ ապացուցվեց, էն որ մեր անվտանգության հարցը փոքրից մեծ շատ լավ գիտակցում ենք, երկրորդ կարծիք չի կարող լինել, էն որ մեր հաջողությունների և ձախողումների համար պատասխանատուն մենք ենք, դա ևս մեկ անգամ կյանքը մեզ ցույց տվեց, էն որ սրանից ավելի ծանր բաներով ենք, բայց կանգուն ենք մնացել, դա էլ փաստ է, էն որ դեռ դժվարություններ լինելու են ու մենք մարդկային բարձր հատկություններ պետք ա ցուցաբերենք, դա էլ միանշանակ է։

Բայց միանշանակ է նաև, որ մենք բոլոր ուղղություններով պետք ա գնանք կատարելության հասնելու ճանապարհով, ու էդ ճանապարհին պետք ա վերացնենք ցանկացած խոչընդոտ, պետք ա բոլոր ոլորտներում արմատախիլ անել կոռուպցիան, էդ չարիքի դեմ պայքարը ևս հայրենիքի պաշտպանություն ա, պետք ա վերացվեն մոնոպոլիաները ու տնտեսությունը սկսի զարգանալ, որպեսզի մենք համ Սոլնցեպյոկ ունենանք, համ էլ հարձակողական դրոններ, ու եթե մենք Ադրբեջանին զիջում ենք տեխնիկայով, ապա դրանում մեղավորը մենք ենք, ստեղ երկրորդ կարծիքը միայն մեզ ա թուլացնում։ Ցանկացած մարդ ով բարեփոխման ու կատարելության հասնելու գործին ա լծվում ինքը հեշտացնում ու անվտանգ ա դարձնում սահմանին կանգնած քաջերի գործը, իսկ ովքեր խոչընդոտում են՝ նրանք էլ հակառակն են անում։

Մենք դատապարտված ենք ուժեղ լինել, աշխարհը մեզ երկրորդ տարբերակ չի թողել։

Արմեն Գրիգորյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը