Շ. Քոչարյան. «Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելը մեր օրակարգային խնդիրներից է»
ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու խնդիրը միշտ ՀՀ օրակարգում է եղել, և վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ շեշտեցին դրա կարևորությունը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ղարաբաղը բանակցային գործընթացներին վերադարձնելու հարցը մեր օրակարգային խնդիրներից մեկն է: Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Ղարաբաղի ներգրավումն այլընտրանք չունի թե՛ այն առումով, որպեսզի կանխվեն ապագա նմանատիպ սադրանքները, թե՛ բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու հարցում»,– շեշտել է փոխնախարարը: