Կարծիք

06.04.2016 09:01


Էդիկ Նալբանդյանին և Վրաստանի շտանգիստին պետք է թոշակի ուղարկել

Էդիկ Նալբանդյանին և Վրաստանի շտանգիստին պետք է թոշակի ուղարկել

Էդիկ Նալբանդյանին և Վրաստանի շտանգիստին որքան հնարավոր է՝ շուտ, պետք է թոշակի ուղարկել, մնացածներին՝ հետո: Արտգործնախարարությունը խայտառակ վիճակի մեջ է՝ բարոյալքված, կոռումպացված, ոչ արհեստավարժ մասնագետներով: Եղած պրոֆեսիոնալներն էլ բարոյալքված են նման ղեկավարության և կոլեգաների առկայության պատճառով: Բոլոր ուղղություններով դիվանագիտական պարտություններ ենք գրանցում:
Ո՛չ մի նախաձեռնություն, ո՛չ մի սթափ վերլուծություն: Նույնիսկ եվրասիական երկրներում, որի անդամն են մեզ դարձրել, բոլորն, ըստ էության, մեր դեմ կամ ակտիվ կամ պասիվ դիրքորոշում որդեգրեցին այս օրերին: Վրաստանում դեսպանատունը անգործության է մատնվել շտանգիստի պատճառով, Բելառուսը մեր դեմ հանդես եկավ, Ղազախստանը բացահայտ մեր դեմ է, մնացածները ցուցադրական կերպով նեյտրալ են կամ էլ զուսպ կերպով մեր դեմ են...: Ցուցակը կարելի է շարունակել: Ամերիկայում նման համայնք ունենալու պայմաններում մի 5 տոկոսն է օգտագործվում:
Եվրոպայում, բացի մի քանի նորմալ դեսպաններից, մնացածը, ըստ էության, պատահական մարդիկ են: Իսրայելը բացահայտ և ռազմատեխնիկական և փորձագիտական օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանին: Ըստ էության, թռչող սարքեր և էլեկտրոնիկա, այլև փորձագետներ են աշխատել այս օրերին: Ո՛չ մի հայտարարություն, ո՛չ մի նոտա... Քար լռություն... Ո՞ր մեկն ասենք... Թույլ, անողնաշար, իր շողքից վախեցող նախարար, անգործունական աշխատակազմ, տխուր բարոյահոգեբանական մթնոլորտ...

Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը