Լրահոս

02.12.2009 16:41


Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր...

Խոր ցավով տեղեկացանք 12 ամյա Սոս Մելքոնյանի դաժան սպանության գուժին: Կատարված ոճրագործությունը առավել զարհուրելի է նրանով, որ այն իրականացնողը զոհի հասակակիցն է' նույնպես անչափահաս:

Ցավում ենք, սակայն բիրտ ուժի, անգրագիտության և զեխ կյանքի ամենօրյա քարոզը, որը «հաջողությամբ» իրականացվում է հեռուստաէկրաններից ամեն օր ու  հանուն փողի, չէր կարող իր ողբերգական հետևանքները չթողնել հայ երեխաների գիտակցության վրա:
Մենք կարծում ենք, որ տեղի ունեցած ոճրագործության համար ոչ պակաս պատասխանատու են բոլոր նրանք ովքեր տիրաժավորում և ցուցադրում են դաժան սպանությունների, բռնաբարությունների ամենօրյա շքերթը, մեղավոր են բոլոր պատասխանատու պաշտոնյաները ովքեր փողի դիմաց չտեսնելու են տալիս այդ ամբողջ  հեռուստաաղբը, մեղավոր են բոլոր այն կազմակերպությունները որոնք գովազդի միջոցով ֆինանսավորում են նման աղբի նկարահանումը և ցուցադրումը .....

Մեղավոր ենք նաև մենք' հասարակությունը ում լուռ համաձայնությամբ ձևավորվեց այս մթնոլորտը:

«Էքսպերտների միավորում»

Այս խորագրի վերջին նյութերը