Լրահոս

05.04.2016 14:55


Ժամը 12:00-ից երկկողմանի կրակը դադարեցվել է. ԼՂՀ ՊԲ

Ժամը 12:00-ից երկկողմանի կրակը դադարեցվել է. ԼՂՀ ՊԲ
Այսօր՝ ժամը 12:00-ից, երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:
ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այսօր այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Այս խորագրի վերջին նյութերը