Քաղաքական

05.04.2016 14:35


Մ. Եղիազարյան. «Այս պահին անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը»

Մ. Եղիազարյան. «Այս պահին անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը»

Քանի որ Ալիևը մեծ գումարներ է ծախսել բանակի սպառազինման անվան տակ, նա հիմա այս պատերազմը հրահրել է, որպեսզի, այսպես ասած, ջրի իր ծախսած գումարները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով ասուլիսիսց անմիջապես հետո մեկնելու էր Արցախ։

Եղիազարյանի խոսքով՝ ինչպես հայր Ալիևն էր խնդրում, որ զինադադար կնքենք, այդպես էլ որդի Ալիևն է խնդրելու։

Ըստ նրա՝ այս պահին անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը և հայտարարել տոտալ մոբիլիզացիա:

«Մենք պարտավոր ենք իրենց հետ խոսել այն լեզվով, ինչ լեզվով որ իրենք են խոսում մեզ հետ, այն է՝ պատերազմ: Ադրբեջանը երբեք մեզ համար վտանգ լինել չի կարող, պարզապես մենք հիմա պարտավոր ենք բռունցք դառնալ: Մենք այնքան ենք հանդուրժել օտարի հալածանքները, որ հիմա այլևս հանդուրժելու անհրաժեշտություն և կարիք չկա»,- ասել է Եղիազարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը