Լրահոս

05.04.2016 08:35


Հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

Հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Նույն ժամանակահատվածում, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծիողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:

Այս խորագրի վերջին նյութերը