Կան ճանապարհահատվածներ, որտեղով երթևեկելն արդեն անվտանգ չէ (լրացվում է)
Ղարաբաղի ճանապարհներին ոստիկանության, ռազմական ոստիկանության աշխատակիցները պետք է հերթապահություն սահմանեն, զգուշացնեն վարորդներին հնարավոր գնդակոծությունների և հրետակոծությունների մասին։ Կան ճանապարհահատվածներ, որտեղով երթևեկելն արդեն անվտանգ չէ։ Բացատրեք մարդկանց, զգուշացրեք, անօդաչու սարքերի մասին տեղյակ պահեք։ Պետք է անել ամեն ինչ զոհերից խուսափելու համար։
...
Նոր տեխնոլոգիաներն այդպես էլ չկարողացանք մտցնել բանակ։ Ամբողջ օրը միայն գլուխ ենք գովում։ Դա հավասարվում է զրոյի, եթե դու այն չես կիրառում քո պետության միակ արժեքի՝ բանակի հզորացման համար։ Եւ այսօր այստեղ ամեն պահի զգում ես, թե որքան հետ ենք մնացել. վաղուց, շատ վաղուց պետք էր այն առաջնային, գերակա ճյուղ դառնար հենց բանակում։ Էսքան կորուստներ չէինք ունենա։ Ինչո՞ւ չենք կարողանում օգտագործել եղած հնարավությունները, որ առկա են ուրիշ բանակներում, ինչո՞ւ ինքներս չենք ստեղծում անհրաժեշտ նոր գործիքներ՝ ունենալով լավ մասնագետներ։ Ու կատաղում ես տեսնելով, որ հակառակորդը ինչ–որ բաներով քեզնից առավելություն ունի։
...
Մեր նկարահանող խումբը մնացել է հյուսիսում։ Կապի միջոցներն արգելված է օգտագործել այդ հատվածում։ Խոստացված տեսանյութերն այդ հատվածից այսօր չենք կարող հրապարակել։
...
Ծանր գիշեր է։ Լարված է հյուսիսիում եւ հարավում։ Վճռորոշ գիշեր է լինելու։

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից