Քաղաքական

05.04.2016 07:45


Ադրբեջանի ՊՆ–ն դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքին

Ադրբեջանի ՊՆ–ն դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքին՝ հայտարարելով, թե, իբր, ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշված տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը