Աշխարհ

04.04.2016 22:05


Քերրին ու Լավրովը քննարկել են ԼՂ–ում տիրող իրավիճակը

Քերրին ու Լավրովը քննարկել են ԼՂ–ում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակքննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն։

Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Լավովն ու Քերին դատապարտել են առանձին արտաքին խաղացողների փորձերը` խթանելու առճակատումը Ղարաբաղում»,-նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը