Լրահոս

02.12.2009 16:23


ԼՂՀ վերաբերյալ շրջանակային համաձայնագիր չի՞ ստորագրվի

ԼՂՀ վերաբերյալ շրջանակային համաձայնագիր չի՞ ստորագրվի

ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրումը մոտակա ժամանակներս հավանական չի համարում։

-Հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանական հանրությունն ու իշխանություններն ուղղակիորեն պատրաստ չեն դրան, քանի որ տարիներ շարունակ առաջնորդվում էին անիրական պատրանքներով։ Այդ պատրանքներն այժմ ի դերև են ելնում։ Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ Ադրբեջանի նման պետությունն իրեն չի կարող թույլ տալ ռազմական ճանապարհով լուծել այդ խնդիրը, որովհետև միջազգային հանրության կողմից կհետևեն քայլեր, որոնք Ադրբեջանին իսկապես ծանր իրավիճակի մեջ կդնեն։ Սակայն կարող ենք նաև մի կողմ դնել միջազգային հանրությանը։ Կարևոր եմ համարում ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ եթե ադրբեջանական իշխանությունները փորձեն իրականացնել այդ ցնորամիտ գաղափարը, ապա շատ կոշտ պատասխան կստանան։ Առավել քան համոզված եմ, որ այդպիսի իրատեսական սցենար չի կարող իրականացվել գոնե տեսանելի ապագայում,- ընդգծել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը