Աշխարհ

04.04.2016 16:10


Լավրով. «ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելը նպատակահարմար չէ»

Լավրով. «ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելը նպատակահարմար չէ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելը նպատակահարմար չէ։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ ՄԽ համանախագահների եռյակը խնդրի կարգավորման առավել կարևոր մեխանիզմն է։

Լավրովը նշել է, որ ՄԽ համանախագահների աշխատանքը խաթարելու փորձեր են նկատվում։

«Ճիշտ կլինի չփորձել նսեմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը, այն աշխատանքները, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն, որոնք ձեռք են բերվել վերջին մոտ 10 տարվա ընթացքում՝ կողմերի հետ շփումների միջոցով»,- ասել է Լավրովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը