ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյաննայսօր ԱԺ–ում բոլոր խորհրդարանականներին առաջարկել է միավորվել ադրբեջանական ագրեսիան հետ մղելու գործում՝ անկախ իշխանությունների հետ ունեցած հակասություններից։
«Մենք առաջարկում ենք, որ ավելի հարմար պահի հրավիրվի փակ նիստ, որում գործադիր մարմնի ներկայացուցիչները կհաղորդեն տվյալներ: Կարծում եմ՝ նիստի ընթացքում մենք առավել խոր կվերլուծենք իրավիճակն ու կփորձենք գտնել այս վիճակից դուրս գալու ելքեր»,- ասել է Զուրաբյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը,ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել են, որ կողմ են Զուրաբյանի առաջարկին:
Շարմազանովի խոսքով՝ առաջիկա օրերին փակ քննարկում կհրավիրվի, որտեղ ներկա կլինեն նաև Պաշտպանության նախարարության և Արտաքին գործերի նախարարության պատասխանատուները։
Ազգային ժողովը փակ քննարկում կհրավիրի
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ–ում բոլոր խորհրդարանականներին առաջարկել է միավորվել ադրբեջանական ագրեսիան հետ մղելու գործում՝ անկախ իշխանությունների հետ ունեցած հակասություններից։
«Մենք առաջարկում ենք, որ ավելի հարմար պահի հրավիրվի փակ նիստ, որում գործադիր մարմնի ներկայացուցիչները կհաղորդեն տվյալներ: Կարծում եմ՝ նիստի ընթացքում մենք առավել խոր կվերլուծենք իրավիճակն ու կփորձենք գտնել այս վիճակից դուրս գալու ելքեր»,- ասել է Զուրաբյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել են, որ կողմ են Զուրաբյանի առաջարկին:
Շարմազանովի խոսքով՝ առաջիկա օրերին փակ քննարկում կհրավիրվի, որտեղ ներկա կլինեն նաև Պաշտպանության նախարարության և Արտաքին գործերի նախարարության պատասխանատուները։
7or.am