Լրահոս

04.04.2016 13:35


Հակառակորդն առաջին անգամ կիրառել է ТОС ծանր հրանետային համակարգեր

Հակառակորդն առաջին անգամ կիրառել է ТОС ծանր հրանետային համակարգեր

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ:

Հակառակորդը, մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում, հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց արձակած հրթիռները նպատակակետին չեն հասել և որևէ վնաս չեն պատճառել:

ՊԲ հակաօդայինների կողմից բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը