Կարծիք

04.04.2016 13:25


Կ. Վրթանեսյան. «Ադրբեջանն «Իսլամական պետության» գործելաոճն ունի»

Կ. Վրթանեսյան. «Ադրբեջանն «Իսլամական պետության» գործելաոճն ունի»

Ադրբեջանական կորուստները բազմապատիկ են թե՛ զինուժի պաշտոնական տվյալներով՝ 20-ին հասնող տանկ, 2 ուղղաթիռ և այլն, թե՛ մարդկային կորուստների առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցի» կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը։

«Իմ տվյալներով՝ մարտերը շարունակվում են թե՛ հարավում, թե՛ հյուսիս-արևելքում, ընդհանուր առմամբ, մեր կողմից տեղ-տեղ առաջխաղացում կա: Հակառակորդը շատ մեծ ծավալի կորուստներ է կրել, հայկական կողմն էլ կորուստներ ունի»,- նշել է նա՝ հավելելով, որ Պաշտպանության նախարարությունը մինչև մարտական գործողությունների ավարտը զոհերի հստակ ցուցակներ, անուններ չի հրապարակելու, չնայած արդեն իսկ մի քանի անուն ասվել է։

«Գործ ունենք մի պետության հետ, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի նույն մոտեցումներն ու գործելաոճն ունի, այստեղից էլ մեր մոտեցումները համապատասխան պետք է լինեն: Տեղեկատվական դաշտում էլ նրանք նույն են. զինվորի կտրած գլխով նկար են տարածում, գործում են ճիշտ այնպես, ինչպես ահաբեկչական դասագրքերում է գրված»,- նկատել է նա՝ շեշտելով, որ դա լուրջ հարցեր պետք է առաջացնի մեր միջազգային գործընկերների ու քաղաքակիրթ աշխարհի մոտ։

Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր քայլերին՝ Վրթանեսյանը նշել է, որ ՌԴ-ն՝ որպես դաշնակից, քայլեր պետք է անի՝ հասկանալով, որ ԼՂ տարածքում վտանգված է հայկական բնակչությունը, ինչպես Սիրիայի պարագայում է վարվում։

Այս խորագրի վերջին նյութերը