Դեկտեմբերի 7-ն այն վերջնաժամկետն է, երբ թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պետք է տա իր եզրակացությունը Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից ստորագրված արձանագրությունների վերաբերյալ։
-Հանձնաժողովը շատ դեպքերում կարող է երկար ձգձգել այդ հարցերը։ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրակարգում կան հարցեր, որոնք ներկայացվել են տասնամյակներ առաջ և դեռ չեն քննարկվել,-այսպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, ապա ավելացրել. «Այնպես որ հանձնաժողովի համար պարտադիր չէ, որ ինքը մինչև ամսի 7-ը քննարկի։ Թեև կան հարցեր, որոնց վերաբերյալ հանձնաժողովը մինչև ամսի 7-ը պետք է որևէ մոտեցում ցուցաբերի»։
Այդուհանդերձ, թուրքագետը համոզված չէ, որ մինչև դեկտեմբերի 7-ը հանձնաժողովը կընդունի որևէ որոշում.
-Չեմ կարծում, որ եթե որոշում չընդունվի, դեկտեմբերի 7-ին սպասվելիք Օբամա-Էրդողան հանդիպումը չի կայանա,-ընդգծել է Ռ. Սաֆրաստյանը։
Ի՞նչ կլինի մինչև դեկտեմբերի 7–ը

7or.am