ՄԱԿ. «Հանգստյան օրերին ԼՂ–ում զոհվել է առնվազն 33 մարդ»
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, հայտնել է ТАСС-ը՝ գերատեսչության հումանիտար հարցերի համակարգին հղումով:
«Ըստ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ առնվազն 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով: Վիրավորների թիվը՝ թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական անձանց, դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների՝ այս թիվը գերազանցում է 200-ը»,-ասված է բաժանմունքի հաշվետվությունում:

7or.am