Աշխարհ

04.04.2016 10:06


Կանադան հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Կանադան հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Կանադայի ԱԳՆ ղեկավար Սթեֆան Դիոնն անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ և կոչ արել հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հաղորդվում է Կանադայի Արտաքին գործերի նախարարության կայքում։

«Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում երկխոսության ակտիվ վերականգնմանը»,- ասվում է նախարարության կայքում:

ԱԳՆ–ից շեշտվել է, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների արդյունքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը