RT-ի թղթակիցն այցելել է վիրավորված ղարաբաղցի 2 երեխաներին (տեսանյութ)
RT միջազգային լրատվական հեռուստաընկերության թղթակիցն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 2 երեխաներին, ովքեր վիրավորվել էին Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով։
«Մենք գնում էինք դպրոց, երբ հանկարծակի պայթյուն հնչեց: Ես ընկա: Մենք սկսեցինք օգնություն կանչել, այնուհետև տեղափոխվեցինք հոսպիտալ»,- պատմել է Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող վիրավոր երեխաներից մեկը:
Երեխան նշել է, որ լուրջ վնասվածք է ստացել ազդրի շրջանում։
«Երկու կրակոց հնչեց: Մենք չէինք կարող թաքնվել, այդ պատճառով էլ վիրավորվեցինք»,- պատմել է մյուս վիրավոր տղան, ով նույնպես մի քանի տեղից վնասվածքներ է ստացել։
Բժիշկները նշել են՝ երկու տղաներն էլ վիրահատվել են և գտնվում են կայուն վիճակում. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։