Լրահոս

03.04.2016 17:20


Թշնամին հրետակոծության տակ է պահում Մարտակերտը. «Արցախպրես»

Թշնամին հրետակոծության տակ է պահում Մարտակերտը. «Արցախպրես»

Ինչպես Մարտակերտ շրջկենտրոնից հեռախոսով հայտնել է «Արցախպրես»-ի թղթակից Վանիկ Նովիկովը, այս պահի դրությամբ՝ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը:

Վ. Նովիկովի խոսքով՝ թշնամու հրետակոծությունից շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ:

«Բնակիչներն ապաստարաններում են, ամբողջությամբ խաթարված է շրջկենտրոնի խաղաղ կյանքը, ադրբեջանական կողմն այս պահին անընդհատ հրետակոծության տակ է պահում Մարտակերտ քաղաքը»,- նշել է «Արցախպրես»-ի թղթակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը