Քաղաքական

03.04.2016 17:20


Ադրբեջանը չդիմացավ միջազգային ահաբեկչությանն իր մասնակցությունն ունենալու գայթակղությանը. Աշոտ Ղուլյան

Ադրբեջանը չդիմացավ միջազգային ահաբեկչությանն իր մասնակցությունն ունենալու գայթակղությանը. Աշոտ Ղուլյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին գերլարված վիճակը եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծումը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական Բաքվի կողմից ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջազգային հանրության ջանքերը զրոյացնելու բացահայտ փորձ: «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարվածությանը:

«Եթե որեւէ մեկի համար դեռ գաղտնիք է, թե ինչու էր Ադրբեջանն այդքան համառորեն հրաժարվում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից, ապա պետք է խորհուրդ տալ զբաղվել մեկ այլ գործով, քան միջնորդությունն է: Այդ մեխանիզմներն այս պահին ճիշտ ու վերջնական պատասխան կտային այն հարցադրումներին, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել սահմանի ողջ երկայնքով, եւ թե ինչ արգելված զենքեր ու զինատեսակներ է օգտագործում Ադրբեջանն Արցախի դեմ»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը չդիմացավ վերջին ամիսներին աշխարհի տարբեր կետերում արձանագրված միջազգային ահաբեկչության գործում իր մասնակցությունն ունենալու գայթակղությանը:

«NEWS.am»

Այս խորագրի վերջին նյութերը