Աշխարհ

03.04.2016 16:25


Աբխազիայի ԱԳՆ. «Խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը»

Աբխազիայի ԱԳՆ. «Խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը»

Աբխազիայի իշխանությունները մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով: Այս մասին ասված է Աբխազիայի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Խորապես մտահոգված ենք ԼՀՂ հակամարտության առաջնագծում իրավիճակի լուրջ սրացման մասին ստացած հաղորդագրություններով: Խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը, որը բերել է զոհերի, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում: Կողմերին կոչ ենք անում դադարեցնել ուժային գործողությունները և քաղաքական երկխոսություն սկսել` խաղաղ ելքեր փնտրելու ճգնաժամից դուրս գալու նպատակով, ինչը հնարավորություն կտա խուսափել հետագա սրացումից և նոր զոհերից: Վստահ ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Աբխազիայի արտգործնախարարությունը նաև հույս է հայտնել, որ միջազգային միջնորդները, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև մի շարք երկրների ղեկավարներ ջանքեր կգործադրեն հրադադարի ռեժիմի հաստատման և հակամարտության գոտում իրավիճակի կայունացման համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը